News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի կառավարությունը մեկ ամիս տեւած ծանր աշխատանքից հետո կարողացել է պետությանը վերադարձնել 13 տոննա ոսկին, որը ձեռք էր բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ պատժամիջոցների պատճառով 2 տարի չէր փոխանցվում Իրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլլահ Սեիֆը։

«13 տոննա ոսկին, որն ավելի վաղ ձեռք էր բերվել ՀԱՀ-ում, եւ որը 2 տարի շարունակ պատժամիջոցների պատճառով, չէր հանձնվել պետությանը, երեկ տեղափոխվել է Կենտրոնական բանկ»,- մեջբերում է պաշտոնյայի խոսքը Fars-ը։

Սեիֆը նաեւ նշել է, որ ոսկու տեղափոխությանը խոչընդոտում էին անտրամաբանական խնդիրները, որոնք ստեղծվել էին պատժամիջոցների պատրվակի տակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը, պետությանը սեփական ֆինանսական ռեսուրսներին եւ արտասահմանում գտնվող ոսկուն հասանելիություն ապահովելու հարցը դրված է Վիեննայում Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ընթացող բանակցությունների օրակարգում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ