News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Արդարադատության նախարարությունը կզբաղվի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությամբ։ Նախարարությանը կից համապատասխան  գործակալություն ստեղծելու մասին օրինագիծը հավանություն է ստացել հուլիսի 2-ի Կառավարության նիստում։ Գործակալությունը պետք է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթների եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնի քաղաքացիների անձնական տեղեկությունների պաշտպանությունը։

Նշենք, որ օրենքը արգելում է առանց քաղաքացու համաձայնության գործ ունենալ իր անձնական տվյալների հետ, որոնց թվում են ընտանեկան եւ անձնական կյանքի, սոցիալական վիճակի, առողջական վիճակի, օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների եւ այլնի մասին տեղեկությունները։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ