Հուլիսի 1-ին, ժամը 19.30-ին, «ձախ սրունքի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 31-ամյա Հեղինե Գ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Ազատամարտիկների եւ Աթոյան փողոցների խաչմերուկում, ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: