Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հուլիսի 1-ին, ժամը 20.15-ին, Վանաձորի Թեւոսյան փողոցի թիվ 2/Ա հասցեի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 32-ամյա Խաչատուր Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: