News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի բնակչության մեծ մասը կողմ է միջազգային վարկատուների առաջարկած պայմանները ընդունելուն։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով GPO –ի անցկացրած հարցումները։

Ներկա դրությամբ վարկատուներին զիջումների գնալուն կողմ է հարցվածների 47 տոկոսը, իսկ դեմ՝ 43 տոկոսը։

Հարցումն անց է կացվել հունիսի 30-ին հազար մարդու շրջանում։ Նշենք, որ դեռ անցյալ շաբաթ վարկատուների պայմաններին դեմ էր արտահայտվում հարցվածների կեսից ավելին, փոխանցում է  BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ կիրակի Հունաստանում հանրաքվե է կայանալու, որի ժամանակ բնակիչները պետք է որոշեն, թե արժի արդյոք կրճատել պետական ծախսերը եւ զիջումների գնալ՝ ընդունելով վարկատուների պայմանները։

Այդ պայմաններից հրաժարվելու դեպքում Աթենքին դեֆոլտ է սպառնում, որը երկիրը կկանգնեցնի եվրոգոտին լքելու փաստի առջեւ։

Վարկատուները պահանջում են բարձրացնել թոշակային տարիքի շեմը եւ անցնել կոշտ տնտեսական քաղաքականության։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ