Հուլիսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Սվերդլով գյուղից 2 կմ հարավ գտնվող հանդամասում գլորվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: