Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին 200 մլն դոլար պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու նպատակով։ Այս մասին ՀՀ խորհրդարանում հուլիսի 2-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։
Նրա խոսքով՝ վարկը կտրամադրվի 13 տարով, որոնցից առաջին երեք տարին՝ արտոնյալ պայմաններով՝ 3 տոկոս տոկոսադրույքով։ Ընդ որում, Հայաստանը ավանսային վճարումների տեսքով ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով պետք է նաեւ ֆինանսավորի ծրագիրը։ Նազարյանը նշեց, որ հայկական կողմը վարկը կօգտագործի 215-2017թթ.։ «Դա Հայաստանի թույլ կտա գնել ժամանակակից սպառազինություններ՝ դրանով իսկ Հարավային Կովկասում ապահովելու ուժերի հավասարակշռություն»,- ընդգծեց փոխնախարարը։