News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում հուլիսին առաջին անգամ կկայանա պարապլաներիզմի միջազգային մրցույթ։ Ինչպես հուլիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պարապլաներիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Սարգսյանը, մրցույթի մեկնարկը կտրվի հուլիսի 5-ին Ապարանում։ Եղանակային պայմաններից կախված՝ այն կշարունակվի մինչեւ մոտավորապես հուլիսի 11-ը։ Եթե Ապարանում եղանակն անբարենպաստ լինի, մրցույթը կտեղափոխվի Հատիս կամ Վեդի։

Մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու մոտ 100 մարզիկներ՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մոնղոլիայից։ Թուրքիան նույնպես կմասնակցի մրցույթին եւ կներկայանա 4 մարզիկներով։ Իրանը կներկայացնեն 10 մարզիկ։

«Հայաստանը իր կլիմայով, արեւային օրերի քանակով եւ ռելիեֆով նման մրցույթ ընդունելու համար շատ հարմար երկիր է»,- հայտարարեց Արմեն Սագսյանը։

Մրցույթի հաղթող է ճանաչվելու այն մարզիկը, որը ավելի արագ ու ավելի ճշգրիտ կհաղթահարի սահմանված երթուղին։ Թռիչքներին հետեւելու են GPS սարքավորումների միջոցով։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ