Հունիսի 30-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Լոռու մարզի Միխայլովկա գյուղի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի 50-ամյա ուղեւորուհին ընթացքի ժամանակ դուռը բացելով՝ վայր է ընկել ճանապարհի եզրին եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: