News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում ամենամտահոգիչ միջադեպերը տեղի են ունեցել հունիսի 23-ին, որոնց վերաբերյալ ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա որոշման տեսքով: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե երկուշաբթի չլինի ոստիկանության սպառիչ եւ բավարար պատասխանը, ապա իր որոշումը կհրապարակի առանց ոստիկանության պատասխանի:

Նրա խոսքով, այդ որոշման մեջ գնահատական կտրվի լրագրողների նկատմամբ կիրառված գործողություններին, առանց համազգեստի ոստիկաններին:

Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ արդյունք է այն, որ ոստիկանությունը պարբերաբար հայտարարում էր, որ ուժով կազատի Բաղրամյան պողոտան, սակայն  մինչ այժմ չի ձեռնարկել նման  միջոցառումներ, օմբուդսմենը պատասխանել է. «Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսեւորել այսքան օր՝ անկախ առանձին ձեւակերպումներից կամ առանձին դրդեւորումներից: Նաեւ դրական ենք գնահատում ցուցարարների խաղաղ, առանց որեւէ միջադեպերի վարքագիծը, եւ ողջունում ենք երկու կողմերում էլ բոլոր դրական դրսեւորումները»:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հագուստով ոստիկաններին՝ Կարեն Անդրեասյանն ասել է. «Բազմաթիվ անգամներ եմ շեշտել, որ առանց համազգեստի ոստիկանների գործունեությունը նման վայրերում խիստ անթույլատրելի է եւ անընդունելի: Եվ նաեւ կշեշտեի, որ նույնիսկ եթե ընդհանուր գործունեությունը դրական գնահատվի, նման էպիզոդները՝ ոչ համազգեստով, առանձին, կասկածելի տեսք եւ վարքագիծ ունեցող անձանց նման սուր իրավիճակներում, այսինքն՝ ցույցների, հավաքների վայրերում խիստ անթույլատրելի է»:

Կարեն Անդրեասյանը խուսափել է գնահատական տալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին օրերի վարքին՝ նշելով, որ անհատական գնահատականներ չի ցանկանում տալ, քանի որ դրանք զուտ մարդկային գնահատականների դաշտում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ