News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի էներգետիկ համակարգի շատ կախվածությունը շատ մեծ է Ռուսաստանից: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողներին ասաց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ անդամ է, տնտեսական, թե այլ խնդիրներ չենք կարող լուծել»,-ասաց նա եւ նշեց, որ մեր էներգետիկ համակարգում կան լուրջ խնդիրներ եւ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ինչը հնարավոր է արեւմտյան երկրների հետ համագործակցության շրջանակում, սակայն դա էլ բացառվում է ԵՏՄ շրջանակում:

Տնտեսագետը նշեց, որ Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն որոշում կայացնելու եւ պետք ենթարկվի ԵՏՄ ընդհանուր շահերին, հավելելով, որ Հայաստանը իր էներգետիկ քաղաքականությունը վերջին 15 տարիների ընթացքում հանձնել է ռուսական էներգետիկ ընկերություններին։

Աշոտ Եղիազարյանը տեղեկացրեց նաեւ, որ ԵՏՄ շրջանակում նախատեսված է միասնական էներգետիկ շուկա ունենալը, որը հավանաբար կգործի 2019 թվականին:

Ըստ Աշոտ Եղիազարյանի իրատեսական չէ նաեւ ՀԷՑ-ի  ազգայնացումը:

 «ՀԷՑ-ն իսկապես պետք է տրվի կառավարման այն ընկերություններին, որոնք ունեն տեխնոլոգիական հնարավորություններ եւ ֆինանսական միջոցներ: Նոր հզորությունն են պետք, եղածը արդեն իրենց դարն անցել են, սակայն մենք այլընտրանք չունենք, քանի որ ԵՏՄ անդամ ենք: Մինչ Հայաստանը դուրս չգա ԵՏՄ-ից, խնդիրները մտնում են փակուղի, ԵՏՄ-ն Հայաստանի համար միշտ եղել է  փակուղի»,- ասաց նա  նշելով, որ անհրաժեշտ է ՀԷՑ-ը ազգայնացնել եւ տալ արեւմտյան արդյունավետ մենեջմենթ իրականացնող ընկերության:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ