Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում փլուզվել է կառուցվող գործարանի շենքը։ Ինչպես հաղորդում է «Սինա» գործակալությունը, փլատակների տակ բանվորներ են մնացել։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ փլատակների տակից հաջողվել է դուրս բերել առնվազն 10 վիրավորի, գրում է ՏԱՍՍ-ը։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։