Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի հրամանատարի տեղակալ, բրիտանացի գեներալ Ադրիան Բրեդշոուն Ռուսաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ի ՌԾՈւ-ի մասին հանդուգն եւ երբեմն ագրեսիվ կերպով տեղեկություն հավաքելու մեջ։
«Վերջին տարիներին Ռուսաստանի միջազգային ծովային ներկայությունը զգալիորեն աճել է, հատկապես այն բանից հետո, երբ 2014թ. սկսվեց Ուկրաինայի ճգնաժամը։
ՌԴ-ն հետեւում եւ ենթադրաբար նաեւ տեղեկություններ է հավաքում Բալթյան երկրներում, Ատլանտիկայում, Միջերկրական եւ Սեւ ծովերում ՆԱՏՕ-ի ՌԾՈւ-ի մասին՝ օգտագործելով մեթոդներ, որոնք կարելի է որակել որպես հանդուգն, իսկ երբեմն նաեւ ագրեսիվ»,- հայտարարել է Բրեդշոուն Լոնդոնում կայացած խորհրդակցության ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։