News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելգիայի ներկայացուցիչների պալատի Սոցիալիստական կուսակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման սեփական բանաձեւն է առաջ քաշել։ Այս մասին գրում է «La Libre»-ն։

Սոցիալիստական կուսակցությունն ու նրա պատգամավորները ցանկանում են այդ նախագծով Հայոց ցեղասպանության հարցում իրենց դիրքորոշման մասին հստակ ուղերձ ուղարկել՝ միաժամանակ հանդես գալով հայկական եւ թուրքական համայնքների մերձեցման օգտին։ Ինչպես նշված է նախագծի տեքստում, խորհրդարանը կարծում է, որ 1915-1917թթ. ողբերգական դեպքերը, որոնց պատասխանատվությունն ընկած է Օսմանյան կայսրության ուսերին, պետք է որակվեն որպես ցեղասպանություն։

Սոցիալիստների խմբակցությունը, սակայն, նշում է, որ խորհրդարանի կողմից այս ճանաչումը իրավական հետեւանքներ չունի։ Ըստ բանաձեւի՝ Պալատը կոչված չէ փոխարինելու  դատական մարմինը, որն իրավասու է որոշում կայացնել այդ դեպքերի իրավական բնութագրի համար։ «Պալատը հանդիսավոր կերպով քաղաքական ակտ է իրականացնում՝ ճանաչելով որ հայերի զանգվածային սպանությունները համապատասխանում են ցեղասպանություն եզրին, որը սահմանում է ՄԱԿ 1948թ. Կոնվենցիան»,-ասված է տեքստում, որը նաեւ կոչ է անում ազգային եւ միջազգային դատական մարմիններին որոշում կայացնել այդ հարցով։

Բանաձեւի հեղինակները իրենց նախաձեռնությունն առաջ են քաշում «թուրքերի եւ հայերի նկատմամբ աջակցության եւ բարեկամության ոգով, ինչպես նաեւ դատապարտում են համայնքներին պիտակելը, որոնք չեն կարող կապ ունենալ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի հետ»։ Բանաձեւի տակ ստորագրել է նաեւ թուրք պատգամավոր Օզլեմ Օզենը, ինչպես նաեւ պատգամավորներ Ստեֆան Կրյուները, Ֆիլիպ Բլանշարը, Գվենաել Գրովոնիուսը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը պատրաստել  էր Բելգիայի խորհրդարանական մեծամասնությունը։ Սակայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները առաջարկել էին փոփոխություններ մտցնել տեքստում։

Հիշենենք, որ ավելի վաղ Բելգիայի վարչապետը խորհրդարանում իր կառավարության անունից ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ 1915-1917 թթ. ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել էր Օսմանյան Կայսրության վերջին կառավարությունը, պետք է որակվեն որպես ցեղասպանություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
1.5 մլն զոհերի անուն–ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան
Մեր պետությունն այս պետությունն է, սակայն կորցրած հայրենիքի սխալներից պետք…
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի
Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին…
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին…
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են...
Ամենաշատ