News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հուլիսի 5-ին ավտոերթ կանցկացնի՝ ի աջակցություն Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարների: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

«Նպատակը մեկն է, հանկարծ այս կեղեքող ռեժիմը չմտածի, որ այդ մի քանի հազար մարդն է, որ պարբերաբար հավաքվում է Բաղրամյան պողոտայում: եսվստահ եմ, որ ընդհանուր հաղթանակը հեռու չէ, սակայն սա արդեն հաղթանակ եմ համարում:  Մենք ուզում ենք՝ ավելի լայն շերտեր ներգարվվել այս պայքարի մեջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է շարժման քաղաքականացմանը որոշակի ուժերի կողմից, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները վստահ են՝ սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի քաղաքական ուժ չի փորձում ղեկավարել կառավարումը, բոլորն էլ վստահում են շարժումն ուղղորդող երիտասարդներին:

Նախաձեռնության անդամ Արթուր Կրոյանն էլ նշեց, որ թեև ոստիկանությունը ներկայացղնում է, որ հարակից շենքերի բնակիչները բոսղոքում են ցուցարներից, սակայն դա ոստիկաններն են այդպես ներկայացնում:

«Մեզ հասել են նաև շշուկներ, որ որոշ կազմակերպություններ արգելքներ են դնում աշխատողների վրա՝ թույլ չտալով գնալ Բաղրամյան: Ամեն դեպքում,  պայքարող մասսան միայն Բաղրամյանով չի սահմանափակում: Մենք մեր ավտոերթը կիրակի օրն ենք որոշել անցկացնել, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվածության կամ այլ պատճառներով չեն կարողանում գալ  Բաղրամյան, գան և միանան մեզ՝ շարժմանն իրենց աջակցությունը ցույց տալով»,-եզրափակեց Կրոյանը:

Նշենք, որ իրազեկման ավտոերթը կմեկնարկի Նոր Նորքի 6-րդ զանգվածից և կշարժվի դեպի Զեյթուն, Կոմիտաս, Լենինգրադյան փողոց և կավարտվի Բրազիլիայի հրապարակում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ