News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտաքին պարտքն իրականում 12-13 մլրդ դոլար է: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ-ում ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի ապրանքային վարկ տրամադրելու (պաշտպանական նպատակներով) մասին պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, այդ պարտքից միայն 4,6 մլրդ դոլարը կառավարության եւ ԿԲ-ի պարտքերն են: «Մենք տվել ենք երաշխիքներ, որոնք դժբախտաբար ոչ ոք չգիտի՝ ինչքան են: Օրինակ Նաիրիտը՝ 450 մլն դոլար, ՀԷՑ-ը՝ 280 մլն դոլար: Մենք առաջարկել ենք, որ այս բոլոր պետական երաշխիքները եւս համարվեն պետական պարտք, որը չի ընդունվել:  Բացի այդ, ոչ ոք չգիտի ձեռնարկությունների ու բանկերի արտաքին պարտքը, որը եւս պետք է մտցվի արտաքին համախմբված պարտքի մեջ»,-ընդգծել է Բագրատյանը:

Նրա խոսքով ապակողմնորոշիչ է նաեւ, երբ հայտարարում են, որ արտաքին պարքտը կազմում է ՀՆԱ 60 տոկոսը եւ դա վատ չէ: «Ես հիշում եմ, որ 10 տարի առաջ ասում էին 25 տոկոս է պարտքը, վատ չի: Բարեկամներ արտաքին պարտքի գնահատման երեք մեթոդ կա: Այդ 60 տոկոսը ստացվել է մեթոդներից մեկով: Իսկ ամենակարեւոր մեթոդն այն է, թե այդ պարտքը ինչ հարաբերության  մեջ է գտնվում արտահանման պոտենցիալի հետ: Մեր համախառն արտաքին պարտքը սպասարկելու համար, իմ գնահատմամբ պետք է տարեկան 100-110 մլն դոլար: Վերջին տարիներին երկրի արտահանման ծավալը 1,9 մլրդ դոլարից նվազել է 1 միլիարդի»,-ընդգծել է նախկին վարչապետը՝ նկատելով, որ կան երկրներ, որոնք ՀՆԱ-ից էլ շատ արտաքին պարտք ունեն, բայց վճարունակ են, օրինակ Ճապոնիան, եւ կան երկրներ, որոնք արտաքին պարտքը 50 տոկոս է, բայց նրանք անվճարունակ են: «Հայաստանում այսօր այդ առումով վիճակն աղետալի է»,-ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ