News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շուրջ շաբաթ առաջ՝ հունիսի 2-րդ տասնօրյակի ընթացքում, գործով որպես մեղադրյալ անցնող Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին քննիչը բանավոր կերպով կանչել է ՀՀ քննչական կոմիտե՝ գործով նշանակված փորձաքննությունների եզրակացություններին ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:

Հայտարարությունում ասսվում է.

«Ռեժիմը շարունակում է քաղաքական պատվերի հիման վրա Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին առաջադրված շինծու մեղադրանքով քրեական գործն օգտագործել նրանց հալածելու նպատակով:

Շուրջ շաբաթ առաջ՝ հունիսի 2-րդ տասնօրյակի ընթացքում, գործով որպես մեղադրյալ անցնող Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին քննիչը բանավոր կերպով կանչել է ՀՀ քննչական կոմիտե՝ գործով նշանակված փորձաքննությունների եզրակացություններին ծանոթանալու նպատակով:

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, օգտվելով օրենքով իրենց վերապահված իրավունքներից, հրաժարվել են ընդամենը դրանց ծանոթանալու նպատակով քննչական մարմին ներկայանալուց:

Քննչական մարմինը որոշել է կամք պարտադրել եւ, չարաշահելով օրենքով իրեն վերապահված ձեւական-իրավական լիազորությունները, փորձաքննությունների եզրակացություններին ծանոթացնելու նպատակով նրանց քննչական մարմին է կանչել հարցաքննության պատրվակով, ինչը պարունակում է չներկայանալու դեպքում խափանման միջոցը փոփոխելու եւ նրանց կրկին կալանավորելու սպառնալիք:

Այս մասին են վկայում ոչ միայն քննիչի բանավոր խոսքում տեղ գտած ակնարկները, այլեւ այն ուշագրավ փաստը, որ չորս ու կես ամիս քննվող գործով մեղադրանք առաջադրելուց հետո մեղադրյալները երբեւէ ըստ էության հարցաքննության չեն ենթարկվել:

Հաշվի առնելով օրենքով մեղադրյալին ներկայացվող պահանջները, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Գեւորգ Սաֆարյանը այսօր՝ հուլիսի 2-ին, առավոտյան ժամը 10-ին ներկայացել են քննչական մարմին: Այնտեղ, ինչպես արդեն սպասվում էր, նրանց առաջին հերթին ծանոթանալու նպատակով ներկայացվել են փորձաքննությունների եզրակացությունները:

Նրանք հրաժարվել են եզրակացություններին ծանոթանալուց, ինչպես նաեւ հայտարարել են, որ դիտարկվող քրեական գործը քաղաքական պատվեր է, ուստի հրաժարվում են նաեւ ցուցմունք տալուց:

Բացի այդ՝ քննչական մարմինն անմարդկային եւ անօրինական մոտեցում է ցուցաբերել գործով մեկ այլ մեղադրյալի՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ: Վերջինս բանավոր կերպով քննչին խնդրել է հարցաքննության կանչել մեկ ուրիշ օր, քանի որ առողջական վիճակի պատճառով շտապ բուժզննում անցնելու կարիք ունի, սակայն քննիչը պնդել է եւ սպառնացել, որ չներկայանալու պարագայում նրա խափանման միջոցը կփոփոխվի եւ որպես խափանման միջոց կընտրվի կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ