News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի հրաժարվում եւ չի հրաժարվելու վճարել ռուսական սպառազինության դիմաց: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը:

Նա նշել է, որ վարկային համաձայնագիրը, որը քննարկվում է ԱԺ նիստում, պետք է ֆինանսավորի նոր ռուսական ռազմական տեխնիկայի գնումը գործարանային գներով, որը նախատեսված է բացառապես ռուսական բանակի համար:

«Ինչ-որ մեկն ասում է, որ Ռուսաստանը նույնպիսի զինատեսակներ է տրամադրում Ադրբեջանին: Այո, տրամադրում է, բայց ավելի ոչ շահեկան պայմաններով»,-ընդգծել է Նաղդալյանը: Նրա խոսքով, Հայաստանը հիմա նույնպես ռուսական զենք է գնում արտոնյալ պայմաններով, բայց բոլոր դեպքերում պարտավոր է դրանց համար միանգամից վճարել:

«Հիմա մենք պետք է ցածր գնով վճարենք 10 տոկոսը, որից հետո երեք տարի կվճարենք տոկոսները եւ միայն դրանից հետո 10 տարվա ընթացքում կվճարենք արտոնյալ վարկի հիմնական գումարը»,-նշել է Նաղդալյանը:

«Նման ձեռնտու պայմաններից հետո խելամիտ չէր լինի հրաժարվել ընդհանրապես վճարելուց: Մենք երբեք չենք հրաժարվել վճարելուց եւ չենք ուշացրել այն: Դրանով մեր երկիրը սոլիդ գործընկերոջ վարկ է ձեռք բերել»,-ամփոփել է ԱԺ փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ