«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը առաջիկա շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, Գյումրիի Թատերական հրապարակում հրավիրում է հանրային քննարկում:
Նախաձեռնության տարածած հայտարարությունում ասվում է. «Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների եւ միասնական օրակարգի մշակումն է: Ցանկալի է նաեւ ոլորտին առնչվող մասնագետների՝ տնտեսագետների, իրավաբանների, էներգետիկների եւ այլն, մասնակցությունը»: