News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 2 -ին մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձեւերից. շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ:

Մինչ համաքաղաքային փուլը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական ունակություններով առանձնահատուկ աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:

Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգեւատրվի Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Գավաթներով կպարգեւատրվեն նաեւ առանձին մարզաձեւերում հաղթած թիմերը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին կհանձնվեն նաեւ մեդալներ ու պատվոգրեր:

Տպել
Ամենաշատ