News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բարի արարքների օգնությամբ կարելի է ազատվել սոցիաֆոբիայից:

Ըստ Informing-ի, գիտնականները կարծում են, որ շրջապատին օգնելը նպաստում է մեծ թվով մարդկանց առջեւ ի հայտ եկող վախից ազատվելուն: Այդպիսի թերապիան հարկավոր է սկսել մտերիմների մասնակցությամբ՝ վախի դեմ պայքարելու համար աստիճանաբար անցնելով նաեւ անծանոթ մարդկանց օգնելուն:

Հարկ է նկատել, որ սոցիոֆոբիան արտաքին աշխարհի հետ շփման վախն է: Հետազոտության ընթացքում կամավորներին 3 խմբի են բաժանում:

Առաջին խումբը մշտապես բարի արարքներ է կատարել, երկրորդը փորձել է մեծացնել ամենօրյա շփումների թիվը, իսկ երրորդ խումբն օրագրում գրառումներ է կատարել:

Պարզվել է, որ շրջապատող մարդկանց հետ շփումն օգնել է հաղթահարել այդ վախը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ