News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հետախուզվող Ռուսլան Մուհուդինովը կարող է արդեն սպանված լինել։ Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

«Եթե մյուս ֆիգուրանտի՝ Ռուսլան Գերեմեեւի մասին որեւէ տեղեկություն ստանում ենք, ապա մյուս ֆիգուրանտ Ռուսլան Մուհուդինովն ուղղակի անհետացել է։ Այդպես չի լինում»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ Քննչական կոմիտեի վարկածի համաձայն՝ Մուհուդինովը Նեմցովի սպանությունը կատարողներին է հանձնել «ԶԱԶ» մեքենան եւ ատրճանակը։ Բացի այդ, գործում շրջանառվող Ռուսիկ անունը կապ ունի  հենց նրա հետ, այլ ոչ թե Ռուսլան Գերեմեեւի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ