News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանին նոր ռուսական զենքը օդի պես պետք է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է Ռուսաստանից 200 մլն դոլարի արտոնյակ վարկի մասին պայմանագիրը՝ սպառազինություն գնելու նպատակով:

Նրա խոսքով, ցավոք, նախկինում Ռուսաստանի հետ բազմաթիվ համաձայնագրեր են կնքվել, որտեղ Հայաստանին վերապահված է եղել վասալի դերը, բայց այս պայմանագիրը հավասար դաշնակիցների փաստաթուղթ է:

Ռուբեն Հակոբյանը նշել է, որ իհարկե, հնարավոր չէ անտեսել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի փաստը եւ ինքը բազմիցս որպես Հայաստան-Ռուսաստան բարեկամության խմբի անդամ բարձրացրել է այդ հարցը ռուս գործընկերների առջեւ:

«Իհարկե, որպես արդարացում նշում են, թե դա բիզնես է: Եղել են նաեւ ներողություններ, բայց ցավոք, այդ իրավիճակը փոխել հնարավոր չէ, ստիպված ենք դա խոստովանել: Իսկ այս պայմանագրով նախատեսված զենքը մեզ օդի ու ջրի պես պետք է: Օգտվելով պատգամավորի իրավունքից, ես ծանոթացել են պայմանագրի թիվ 2 հավելվածին՝ կապված զենքի տեսակների հետ եւ ուզում եմ ընդգծել, որ այս սպառազինությունը մեզ օդի պես պետք է»,-հայտարարել է Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ