Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հույների մեծ մասը հանրաքվեի ժամանակ հավանություն տա կոշտ տնտեսման քաղաքականությանը, որն առաջարկում են միջազգային վարկատուները, հայտնում է Bloomberg-ը։
Նա նշել է, որ Հունաստանը չի խորացնի տնտեսումը եւ չի ձեւացնի, թե կարող է մարել բոլոր պարտքերը, փոխանցում է Gazeta-ն։
Վարուֆակիսը հույներին կոչ է անում դեմ քվեարկել տնտեսման կոշ միջոցմներին։ Նա վստահ է, որ հանրաքվեն ոչ մի կերպ չի ազդի եվրոգոտում Հունաստանի հետագա ճակատագրի վրա։