News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական «Stratfor» ընկերության կայքում հրապարակված հոդվածը:

Հայաստանի մայրաքաղաք Երեւանում արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագինը 16%-ով բարձրացնելու դեմ անցկացվող բողոքի ցույցերը: Չնայած կառավարությունը որոշ զիջումների գնաց, ցուցարարները շարունակում են ամեն օր փողոց դուրս գալ: Հանրային բողոքի ակցիաները հաճախակի երեւույթ են Հայաստանում եւ մինչ օրս լուրջ սպառնալիք չեն ներկայացրել կառավարության համար: Ինչն է ավելի կարեւոր. չնայած ուկրաինական Եվրամայդանի հետ տարածված համեմատությանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված ցույցերը Հայաստանում չեն սպառնում ռուսական շահերին:

Հայաստանը շատ ավելի հանդուրժող է հանրային ցույցերի հանդեպ, քան նախկին Խորհրդային Միության ցանկացած այլ պետություն: Այդ ցույցերի ժամանակ նույնիսկ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ: Ամեն դեպքում, նրանք, որպես կանոն, վտանգ չեն ներկայացնում կառավարության համար կամ ուժեղ ընդդիմություն չեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որը երկիրը կառավարում է 2008 թվականից:

Ամեն դեպքում, Ուկրաինայում ճգնաժամի պայմաններում, որը 2014 թվականի փետրվարին սկսվեց Եվրամայդանի ցույցերից, զամգվածային լրատվամիջոցներն ու պետական պաշտոնյաներն այլեւս մեծ ուշադրություն են դարձնում նախկին Խորհրդային Միության տարածքում խոշոր ցույցերին: Երեւանում ցույցերի մեկնարկից կարճ ժամանակ անց լրատվամիջոցները սկսեցին նշել այն մասին, արդյո՞ք սա չի կարող «հայկական մայդանի» վերածվել: Հայաստանի կարգավիճակը՝ որպես Ռուսաստանի դաշնակից, միայն սնում էր այդ լուրերը:

Սակայն մինչեւ հիմա ցուցարարների մոտ աշխարհաքաղաքական շարժառիթ կամ արտաքին օժանդակության նախանշան չի նկատվել: Քանի որ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը Հայաստանի էլցանցերի սեփականատերն է, ոմանք կարծում են, որ բողոքի ցույցերն ուղղված են Մոսկվայի ազդեցության դեմ: Սակայն ցուցարարները հստակ հասկացրեցին, որ իրենց ուշադրությունը կենտրոնացած է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու ուղղությամբ, այլ ոչ թե ավելի լայն ռազմավարական հարցերի:

Ներկայում ակցիաները ռազմավարական առումով ավելի պակաս նշանակություն ունեն: Իրավիճակը կարող է փոխվել, եթե ցուցարարները կարողանան պահել շարժումը կամ ոստիկանության հետ բախումներ գրանցվեն: Հունիսի 23-ին ցույցը ցրելու փորձից հետո իշխանությունները դեռեւս զգալի զսպվածություն են ցուցաբերում: Սակայն տակտիկական ցանկացած փոփոխություն կարող է թեժացնել ցույցերը եւ սրել իրավիճակը:

Եվրամայդանի շարժումից հետո Ռուսաստանն ավելի զգայուն է դարձել լարվածության հնարավոր սրման հանդեպ: Հնարավոր է՝ կրկնությունից խուսափելու համար, Մոսկվան մի շարք նախաձեռնություններ հանդեփս բերեց՝ Երեւանի հետ ավելի մերձենալու համար, օրինակ՝ Հայաստանին 200 մլն դոլար տրամադրեց՝ ռուսական զենք ձեռք բերելու համար եւ հայկական դատարանին թույլ տվեց ստանձնել 2015 թվականի սկզբին Գյումրիում հայ ընտանիքի սպանած ռուս զինվորի գործի քննությունը: Եվ չնայած Մոսկվան անհանգստացած է, Հայաստանի կառավարությունը, թվում է, պատրաստ է սպասել կամ նույնիսկ զիջել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցում, որպեսզի խուսափի ցուցարարների դեմ ուժի կիրառման ֆոնին անկայուն եւ անկանխատեսելի մթնոլորտի առաջացումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ