Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանին եւ Real Estate ներդրումային ընկերության նախագահ Ռեմի Մակինաջյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում նախատեսվող լայնածավալ ներդրումային ծրագրերը: Դրանց արդյունքում նախատեսվում է աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշերի ներկայացուցչություններին ներգրավել հայաստանյան շուկա, կառուցել սպասարկման օբյեկտներ եւ այլն:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է սփյուռքահայ գործիչների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը եւ հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում: