News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր 2015թ. հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

Ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաեւ շտաբային մարզումների եւ ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա:

Հատուկ անդրադարձ կատարվեց հատկապես ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների եւ ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններին, ամփոփիչ ստուգումներին եւ արտապլանային շտաբային մարզումներին: Դրանց արդյունքների եւ ընդհանուր գնահատականի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով փաստեց, որ զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումներն ու ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու եւ առաջադրված խնդիրները կատարելու ունակ են:

Խորհրդակցությունը նաեւ արձանագրվեց, որ անցած ամսվա ընթացքում, իբրեւ նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են նախատեսված միջոցառումները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորեց շարունակել լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում եւ մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինչպես նաեւ սահմանային ծառայության իրականացման առանձնահատկություններին: Հետագա անելիքների վերաբերյալ առաջադրվեցին մի շարք խնդիրներ եւ նախանշվեցին առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ