News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ինքնաբուխ հանրային հավաքների իրավաչափության հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը դատապարտելով 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժը, հայտարարում է, որ քաղաքացիական ինքնաբուխ խաղաղ հավաքները՝

- Ամբողջովին իրավաչափ են եւ համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը (հոդվածներ 1-ին, 2-րդ եւ 29-րդ), «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (հոդված 11), ՄԱԿ-ի համընդհանուր հռչակագրին (հոդվածներ 20 եւ 25):

- Ոստիկանության գործողությունները չեն եղել իրավաչափ. Համաձայն Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝ ջրանետեր եւ զրահամեքենաներ: Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի) (…): Հավաքին մասնակցել են հղի կանայք եւ անչափահասներ, որոնց նկատմամբ ոստիկանությունը իրավունք չուներ ջրանետեր գործադրել: Բացի այդ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

- Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: Ոստիկանությունը նաեւ խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին եւ ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ:

- Խաղաղ հավաքներին մասնակից քաղաքացիների պահանջները հիմնավոր են եւ բխում են իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական պետություն լինելու գաղափարից, քանզի ՀԷՑ ՓԲԸ-ում տեղ են գտել աննախադեպ չարաշահումներ, որոնց մասին վերջերս բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներում:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը կոչ է անում՝

- Իշխանություններին` քրեական գործ հարուցել եւ անցկացնել ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի եւ բռնությունների կիրառման, ինչպես նաեւ  լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման եւ նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ օբյեկտիվ եւ թափանցիկ քննություն:

- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ չեղյալ հայտարարել էլեկտրական էներգիայի թանկացման մասին որոշումը, քանզի թանկացման վճարման բեռը ՀՀ կառավարության վրա թողնելը կրկին անգամ ենթադրում է այդ կուտակած ահռելի պարտքի մարում՝ Հայաստանի Հանրապետության հարկատուների՝ քաղաքացիների ֆինանսական միջոցների հաշվին:

- ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցել եւ իրականացնել հանրության համար թափանցիկ քննություն՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում կատարված հնարավոր իրավախախտումների բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ պետությանը հասցված վնասը վերականգնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ