News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015 թվականի առաջին կեսին ամբողջ աշխարհում առնվազն 71 լրագրող է զոհվել՝ կատարելով իր աշխատանքը, ինչը 7 տոկոսով գերազանցում է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին նշվում է Press Emblem Campaign (PEC) անկախ կազմակերպության (կենտրոնակայանը՝ Ժնեւում) զեկույցում, որը զբաղվում է լրագրողների անվտանգության հարցերով:

Առնվազն 40 լրագրող է զոհվել Ֆրանսիայում, Եմենում, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում եւ Ուկրաինայում ահաբեկչական հարձակումների կամ ռազմական գործողությունները լուսաբանելու ժամանակ:

13 լրագրող զոհ է գնացել քրեական հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել ոչ հակամարտությունների գոտում:

Առավել մեծ թվով լրագրողների զոհվել են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում. Վերջին կես տարում նրանց թիվը կազմել է 23: Այնուհետեւ հաջորդում է Լատինական Ամերիկան (17) եւ Եվրոպան (13):

Լրագրողների համար ամենավտանգավոր երկրների շարքում են Իրաքն ու Ֆրանսիան, որտեղ տարվա սկզբին իսլամիստները գնդակահարել էին երգիծական ամսագրի խմբագրության աշխատակազմին: Այդ երկրներում զոհվել է 8-ական լրագրող: Երրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ զոհված լրագրողների թիվը 4 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ