ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 2-ին, կազմել է 472.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.24 դրամ (նվազել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.73 դրամ (նվազել է 1.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.48 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.41 դրամ, ոսկին՝ 17,741.47 դրամ, պլատինը՝ 16,435.17 դրամ:
Հուլիսի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Նախօրեին կայացել էր 600 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք`472.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 472.75 դրամ: