News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները 48 մլն տարեկան մողեսի մնացորդներ են հայտնաբերել, որը Corytophanidae ընտանիքի՝ գիտությանը հայտնի հնագույն տեսակն է եւ կարողացել է քայլել ջրի վրայով:

Corytophanidae-ի ժամանակակից տեսակների որոշ ներկայացուցիչներ ջրի վրայով քայլելու ունակության շնորհիվ Jesus lizard անունն են ստացել: Գիտնականների հայտնաբերած նոր տեսակը Babibasiliscus alxi անունն է ստացել:

Ըստ Gazeta-ի, մասնագետները հավաստում են, որ այս մողեսը գիշատիչ է եղել եւ փոքրիկ օձեր, ձկներ եւ միջատներ է որսացել: Հետազոտողները վստահ են, որ այս տեսակի հետազոտությունը գիտնականներին կօգնի ավելի լավ հասկանալ այդ կենդանիների զարգացման ուղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ