News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեծ ժողովրդականություն է ստացել համացանցում տեղադրված տեսանյութը, որտեղ Բրազիլիայում յուրահատուկ պատժի են ենթարկում իրավախախտ վարորդին, որն իր մեքենան թողել էր հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիում, հաղորդում է RG-ն:

Իրավախախտին «դաստիարակելու» համար տեղի ակտիվիստները պատժի տարօրինակ միջոցի են դիմել, նրանք ողջ ավտոմեքենյին կապույտ թերթիկներ են սոսնձել, իսկ սպիտակ թերթիկների օգնությամբ սայլակով հաշմանդամի նշան են պատկերել:

Տեսանյութն սկսվում է այն պահից, երբ վարորդը մոտենում է իր մեքենային եւ փորձում տասնյակ մարդկանց ծաղրական բացականչությունների ներքո պոկել կապւյտ թերթիկները:

Նա կարողանում է մաքրել միայն դիմապակու հատվածը եւ արագ հեռանում է «հանցագործության» վայրից:

Մեկ շաբաթում տեսանյութն ավելի քան 5 մլն դիտում է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ