Բաղրամյան պողոտայում այսօր՝ հուլիսի 2-ին, նախապես հայտարարված հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանի համերգը հետաձգվել է. այն տեղի կունենա հուլիսի 4-ի երեկոյան:
Ավելի վաղ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը NEWS.am-ը հայտնել էր, որ երգիչ Ռուբեն Հախվերդյանն այսօր՝ հուլիսի 2-ին, համերգ է տալու Բաղրամյան պողոտայում: Նա նշել էր, որ երգահանը զանգել էր իրեն եւ հայտնել տեղեկությունը: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ Ռուբեն Հախվերդյանին համերգ տալու առաջարկ արել էր ՀԽ ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: