News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ մի քանի համակիրների հետ Հայաստանի եւ Եվրամիության դրոշներով ժամանեց Բաղրամյան պողոտա: Ցուցարարները վրդովված բացականչում են «Հեռացի՛ր» եւ Պարույր Հայրիկյանին հորդորում տանել ԵՄ դրոշը: Ցուցարարները Հայրիկյանի այս քայլը սադրանք են որակում:

ԱԻՄ առաջնորդն իր քայլը մեկնաբանում է այն հանգամանքով, որ հունիսի 23-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկվածները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լրատվամիջոցների դիտարկումներին, թե այս քայլը սադրանք չէ՞ եւ առիթ չի՞ տա արտասահմանյան, մասնավորապես՝ ռուսական լրատվամիջոցներին Բաղրամյանի ցույցերը մեկնաբանել որպես հայկական մայդան, Հայրիկյանը նշեց, որ դա իրեն չի հետաքրքրում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ լարվածությունը ցուցարարների եւ Պարույր Հայրիկյանի համակիրների միջեւ չի դադարում, մի պահ նույնիսկ քաշքշոց է առաջացել: Ցուցարարները շուրջպար են բռնել Հայրիկյանի շուրջը եւ վանկարկում են «Հայաստան»: ԱԻՄ առաջնորդը շարունակում է մնալ պողոտայում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Լուսանկարները Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ