News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդիկ դերասանուհի Հեմա Մալինին, որը եղել է հայտնի «Զիտան եւ Գիտան» ֆիլմի գլխավոր հերոսուհին, հուլիսի 2-ին վթարի է ենթարկվել Ռաջաստհան նահանգում: Այս մասին հաղորդում է Indian Express թերթը:

Դերասանուհու «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է մարդատար մեկ այլ մեքենայի, որի հետեւանքով երեխա է մահացել, եւս 4 մարդ տուժել է, որոնք գտնվել են մյուս մեքենայում:

Մալինին տեղափոխվել է Ջայփուր քաղաքի խոշորագույն մասնավոր հիվանդանոցը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դերասանուհու մեքենայի ղեկին եղել է նրա վարորդը:

Հիշեցնենք, որ «Զիտան եւ Գիտան» ֆիլմը նկարահանվել է 1972 թվականին եւ դարձել ամենահայտնի հնդկական ֆիլմերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ