News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախում այսօր մեկնարկել է BarCampArtsakh 2010-ը` երիտասարդական ինտերակտիվ «ոչ կոնֆերանս»-ը, որին մասնակցում են շուրջ 60 երիտասարդներ` Հայաստանից եւ Ղարաբաղից:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին նշեց, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում  տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտը համարվում է գերակա ճյուղ, իսկ Ղարաբաղում այս ոլորտում առավել քան կարեւոր է երիտասարդների ակտիվությունը` հատկապես տեղեկատվական պատերազմում հաղթանակ տանելու համար:

«Պատերազմ հաղթահարած ժողովուրդը պետք է տեղեկատվական պատերազմում եւս հաղթանակ տանի: Մենք պարզապես իրավունք չունենք,  զենքով հաղթանակ ենք տարել եւ ի՞նչ է՝ հաղթանակը պետք է զիջենք այստեղ այս խաղաղության պայմաններում, դա նույնիսկ անհեթեթ է հնչում»,- ասաց նախարարը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում եւս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շատ կարեւոր է տեղեկատվական պատերազմում հաղթանակ տանելը, այնպես անել, որ մեր բլոգերները ոչ մի բանով չզիջեն թուրքական եւ ադրբեջանական բլոգերներին: Դրան է ուղղված նաեւ BarCampArtsakh-ը:

«Ամենակարեւորն այն է, որպեսզի ոլորտը զարգանա եւ մեր բլոգերներն ավելի ակտիվ լինեն: Մենք նպատակ ունենք ակտիվացնել տեղեկատվական դաշտը, քանի որ գաղտնիք չէ, որ բավականին զիջում ենք մեր հարեւաններին հենց տեղեկատվական դաշտում։ Ինտերնետ մտնելիս, Ղարաբաղի մասին տեղեկություններ որոնելիս, թուրքական եւ ադրբեջանական կեղծ տեղեկություններ ենք ստանում, իսկ դա անընդունելի է»,- ասաց Վ. Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ