News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆիլիպիններում նավաբեկության զոհերի թիվը հասել է 38-ի, 134 մարդու հաջողվել է փրկել, եւս 15 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, հայտնել է Ֆիլիպինների առափնյա անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 36 զոհի մասին:

Որոնողական փրկարարական աշխատանքներն ընթացել են նաեւ գիշերը, որոնց մասնակցում են Ֆիլիպինների ռազմածովային ուժերին պատկանող նավ եւ երկու ռազմական ուղղաթիռներ:

Աղետի հնարավոր պատճառ է համարվում մարդկային գործոնը, քանի որ նավահանգստից դուրս գալուց հետո նավը չափից ավելի կտրուկ շրջադարձ է կատարել: Նավը գերբեռնված չի եղել: Վերջին տվյալներով, այդ պահին նավի վրա եղել է 187 մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆիլիպինների ափերին խորտակվել է 173 ուղեւոր տեղափոխող Kim Nirvana լաստանավը:  Միջադեպի հետեւանով զոհվել էր 33 մարդ։ Մի քանի տասնյակ մարդու կյանք հաջողվել էր փրկել: Հաղորդվում է, որ նավը ուղեւորվում էր Օրմոկից Կամոտես։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ