News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկին ամերիկացի սենատոր (Վիրջինիա նահանգից) եւ ռազմական նավատորմի քարտուղար Ջիմ Ուեբը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին նշված է նրա պաշտոնական կայքում:

Ուեբը մտադիր է նախընտրական քարոզարշավի ընթացքում շեշտը դնել ամերիկացիների այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են կրթության հասանելիությունը, ազգային ենթակառուցվածքների վերականգնումը, ազգային անվտանգության մեծացումը, հաղորդում է  Gazeta-ն:

«Քարոզաշրավի համար բավարար ֆինանսական աջակցության դեպքում  ես չեմ կասկածում, որ մեզ կհաջողվի դնել այդ հարցերը եւ ստանալ ամերիկացի ժողովրդի աջակցությունը»,-ասել է Ուեբը:

Նախկին սենատորը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել իր հայրենի դեմոկրատական կուսակցության  կողմից, սակայն այստեղ այս պահին առաջատարը Հիլարի Քլինթոնն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ