News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսանդր Ցիպրասը իր երկրում կատարված իրադարձությունները համեմատել է «փոքր հեղափոխության» հետ: Ընդ որում հույներին ուղղած իր հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ երկրի իշխանությունները եվրոգոտուց դուրս գալու նպատակ չեն դնում, եւ ինքը խոստանում է վարկատուների հետ համաձայնության գալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հանրաքվեից հետո 48 ժամվա ընթացքում  համաձայնության կգանք: Բանկերը կբացվեն, հենց որ այդ համաձայնությունը լինի»,- հայտարարել է Ցիպրասը: Նրա խոսքով՝  ինքը պատրաստ է վարկատուներին  փոխզիջման գնալ, սակայն համաձայնությունը պետք է ապահովի ֆինանսավորման պահանջները եւ պարունակի կետ այն մասին, որ երկրի պարտքն անթույլատրելի է:

Ցիպրասը նաեւ նշել է, որ պատրաստ է հարգել հանրաքվեի ցանկացած արդյունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ