ՌԴ Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգում անհայտ պայմաններում խզվել է կապը Մի-8 ուղղաթիռի հետ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ԱԻՆ պաշտոնական կայքը:
«Օդանավակայանի դիսպետչերական ծառայությունից հայտնել են, որ Նիժնեվարտովսկից Սուրգուտ թռչող ուղղաթիռը դադարել է արձագանքել կապին»,-ասված է հայտարարության մեջ:
Ուղղաթիռում եղել են 5 մարդ: Որոնողական աշխատանքներին մասնակցում է 90 մարդ եւ 8 միավոր տեխնիկա: