64-ամյա Ալմիրա Բ.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր տվել, որ բաց դռնից մուտք գործելով՝ իր տնից գողացել են ոսկյա զարդեր եւ 500 դոլար՝ պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել 53-ամյա Պավել Ջ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով: