News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փորձեք ձեր միջից հանել անտարբերությունը, որ դա իմ գործը չի: Այս մասին, հուլիսի 2-ին ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

«Եթե մեկը մի տխմարություն անում է, դա իրենը չի, դա մեր բոլորին է: Տղերք, սա է, պետք է ինքնադաստիարակվել: Դնել խնդիր, որ աշխատում ենք սենց: Դուք մեր պատիվն ու անպատվություն եք: Քաղաքացին ձեզնով մեզ կամ հարգում է, կամ անիծում է: Ես ուզում եմ «գայիշնիկ» հասկացությունն ընդմիշտ մոռացվի մեր հասարակության մեջ: Դրա համար պետք է ազնիվ լինել, կրթվել, դաստիարակվել»,-ասել է նա:

«Ես կտրուկ փոփոխությունների կողմնակից չեմ, կարծում եմ, որ պետք է համակարգված աշխատել: Մենք բոլորս պետք է հասկանան, որ եթե վերափոխվում ենք, պիտի տեսանելի եւ լսելի լինենք հասարակության համար:

Ճանապարհային ոստիկանությունը երբ ցույց տա իր անկաշառելիությունը, մասնագիտական ունակությունները, մարդկային որակները, հաստատ իմացեք, նման որակով մարդկանց դեմ չեն ըմբոստանում, որովհետեւ մարդը մարդուն միշտ տեսնում է»,-ընդգծել է ՀՀ ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը հայտնելով, որ ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանը վերցվել է կադրերի ռեզերվմ ներկայացրել է ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց մի շարք ծրագրեր, որոնց իրականացումն անհրաժեշտ է ճանապարհային ոստիկանության գործունեությունը ժամանակի պահանջին համապատասխանեցնելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՃՈ արագ արձագանքման ստորաբաժանման կազմավորմանը, ճանապարհային ոստիկանի աշխատանքի ողջ ընթացքի տեսաձայնագրմանը, ճանապարհային ոստիկան-վարորդ ուղղակի շփումների առավելագույն նվազեցմանը եւ այլ ձեռնարկների, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Ոստիկանության պետը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ արմատական բարեփոխում կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ այդ ամենի հիմքում լինի ճանապարհային ոստիկանի ներքին վերափոխումը, սեփական աշխատանքի հանդեպ վերաբերմունքի սկզբունքային փոփոխությունը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ