News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունաստանի պետական խորհուրդը՝ երկրի բարձրագույն դատարաններից մեկը, հուլիսի 3-ի լիագումար նիստում որոշում կկայացնի հանրաքվեի օրինական լինելու մասին: Որոշումը անմիջապես կհրապարակվի, հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:

Պետխորհուրդը կքննի երկու առաջարկ. առաջինը՝ երկու քաղաքացի դիմում են ներկայացրել հանրաքվեի չեղարկման մասին: Նրանք կարծում են, որ հանրաքվեի անցկացումն անօրինական եւ հակասահմանադրական է: Հայցատուների խոսքով՝ քվեաթերթիկներում հարցը հստակ չի ձեւակերպված, իսկ եզրերը ընտրազանգվածների համար անհասկանալի են:

Քվեաթերթիկում հարցը ձեւակերպված է հետեւայլ կերպ. «Ընդունե՞լ արդյոք համաձայնության նախագիծը, որը 2015թ. հունիսի քսանվեցի Եվրախմբի շրջանակներում  առաջարկել են Եվրահանձնաժողովը, Եվրոպայի կենտրոնական բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, եւ որը բաղկացած է մեկ առաջարկ ներկայացնող 2 փաստաթղթից: Առաջին փաստաթուղթը կոչվում է «Ընթացիկ ծրագրի ավարտի եւ դրանից հետո եկող բարեփոխումներ», իսկ երկրորդը՝ «Կայուն պարտքի նախնական վերլուծություն»:

Երկրորդ դիմումով պահանջվում է հաստատել հուլիսի 5-ի հանրաքվեն: Այս դիմումը ներկայացրել են 17 իրավաբաններ եւ «Անմիջական ժողովրդավարության հունական շարժում» կուսակցության ներկայացուցիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ