News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու վերջնաժամկետը լրանում է այսօր` հուլիսի 3-ին: Նյութերի ընթացքը լուծելու համար քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է մինչեւ 10 օրյա ժամկետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ՀՔԾ-ն քննիչները իրավունք ունեին չսպասելու 10-օրյա ժամկետի լրանալուն, այլ անմիջապես հարուցեին քրեական գործ: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, ՀՔԾ-ն պետք է գործ հարուցի ՀՀ քր. օր. 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև այլ հոդվածներով, քանի որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ լրագրողին ապօրինի զրկել են ազատությունից, պաշտոնատար անձինք թույլ են տվել իշխանազանցում և այլն:

Նա նկատեց, որ լրագրողերից մեկին տրված դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ նշված է՝ լրագրողների եւ ցուցարարների դեմ բռնությունների դեպքերով է նախապատրաստվում նյութեր, ինչը սխալ է, քանի որ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելը հանդիսանում է որակավորող հատկանիշ վերջինիս օրինական գործունեությանը խաչընդոտելուն, հետևաբար պետք է գործ հարուցել լրագրողի մանսագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ:

«Կարծում եմ, որ լրագրողները պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, քանի որ եթե այսօր լրագրողը կամ խմբագրությունը ասում է ոչինչ, որ լրագրողի նկատմամբ կիրառվել է բռնություն, ոչինչ, որ կոտրել են լրագրողի տեսախցիկը, ոչինչ, որ լրագրողին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա նման երևույթներ կրկնվելու են: Եթե այսօր լրագրողը լռեց, իսկ իր գործընկերները իրեն չպաշտպանեցին, չի բացառվում, որ վաղը նույն վերաբերմունքը կլինի մյուս լրագրողի նկատմամբ: Լրատվամիջոցները մեծ դեր են խաղում մեր կյանքում, իսկ եթե լրագրողին թույլ չեն տալիս լուսաբանել ամենաթեժ իրադարձությունները՝ տեղափոխելով լրագրողին այդ պահին ոստիկանության բաժին, դրանով իսկ խախտվում է նաև իմ իրավունքը` տեղեկատվություն ստանալու»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:

Նշենք, որ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել էին ցույցը, ապա բերման ենթարկել 237 ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ