News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը որեւէ իրավունք չուներ ոչ միայն քննություն իրականացնելու, այլեւ իր մոտ պահելու Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Այս մասին այսօր`հուլիսի 3-ին, լրագրողներին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը`անդրադառնալով Ավետիսյանների սպանության գործը ՀՀ քննչական կոմիտեին հանձնելու որոշմանը:

Սաքունցի խոսքով` իրականում ոչ թե Պերմյակովն է հանձնվել հայ իրավապահներին, այլ սպանության գործով փաստաթղթերը:

«Մեր հիմնական պահանջը եղել է Պերմյակովի հանձնումը հայկական կողմին: Դրա փոխարեն ռուսական կողմը մեզ փոխանցում է Պերմյակովի գործի թղթերը: Մարդու փոխարեն մեզ տալիս են թղթեր»,-ասաց նա:

Արթուր Սաքունցի կարծիքով` իշխանությունների վերաբերմունքը արհամարհանք էր Ավետիսյանների ընտանիքի հանդեպ, իսկ նախագահի միջամտությունը քրեական գործին անթույլատրելի է. «Սերժ Սարգսյանը կատարում է դատախազի՞, թե՞ քննիչի աշխատանք: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում չկա դատախազ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավետիսյանների սպանության գործի վարույթը եւ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու որոշում է կայացվել:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյո՞ք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ