News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ հայկական քաղաքական իրողության մեջ ի հայտ եկած նոր ֆենոմենի՝ նոր երիտասարդական կազմակերպության հետ հաշվի չնստելը նշանակում է հայտնվել լուսանցքային դերում: Այս մասին հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայի ցույցերին:

Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, պետք է անպայման դիտարկել այն իրողության հետ, որը այսօր գոյություն ունի ողջ աշխարհում: «Ես նկատի ունեմ գլոբալիզացիայի, ինտեգրացիոն շարժման խնդիրները, որոնք ընթանում են երկու բլոկերի առճակատման ֆոնին: Նկատվում է շատ հետաքրքիր երեւույթ, որը ես անպայման կկապեի հայկական իրադարձությունների հետ: Ընթանում է նոր աշխարհակարգ ձեւավորելու գործընթաց, որի ժամանակ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ աշխարհում արտաքին եւ ներքին քաղաքականությունն այնքան են իրար մոտենում, որ նրանց միջեւ եղած պատը վերանում է»,- նշեց Նավասարդյանը եւ հավելեց, որ այս իրավիճակում բոլորովին նոր խաղացողներ են ի հայտ գալիս: «Դրանք ամենատարբեր ոչ պետական մեխանիզմներն ու կառույցներն են: Ամենակարեւոր խաղացողներից մեկը լրատվամիջոցներն են, որոնք անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացին»,- ասաց Նավասարդյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ