News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ շանսոնյե 91-ամյա Շառլ Ազնավուրը հուլիսի 14-ին Մարսելում կմասնակցի Ֆարնսիայի ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը, նվիրված միջոցառումներին:

Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, նա այդ միջոցառումներին կմասնակցի ֆրանսիացի սենատոր եւ Մարսելի քաղաքապետ։ Ժան Կլոդ Գոդենի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Վերջինս լինելու է Ժան Կլոդ Գոդենի պատվավոր հյուրը:

Ազնավուրը կկանգնի երկու քաղաքապետների մեջտեղում եւ կդիտի ռազմական շքերթը: Բացի այդ, շանսոնյեին մասնավոր երեկոյի ժամանակ կուղեկցի Մարսելի փոխքաղաքապետ Ռիշար Ֆինդիկյանը:

Նշենք, որ Ֆրանսիայի ազգային տոնը, որը հայտնի է նաեւ որպես Բաստիլի գրավման օր, նշշվում է հուլիսի 14-ին: Այն նշվում է 1880-ից: Այդ օրը Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթ է անցկացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ