Իսպանիայում հոկտեմբերի 3-6-ը կընթանան ՆԱՏՕ-ի Trident Juncture խոշորագույն զորավարժությունները: Ինչպես հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը, զորավարժություններին կմասնակցեն 30 հազար զինծառայող՝ 30 երկրներից:
Նա նշել է, որ զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումների համագործակցության մշակումն է: Եկող տարի այդ ուժերը գտնվելու են Իսպանիայի հրամանատարության տակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ժամանակակից աշխարհում մեծանում է ռազմական հակամարտության վտանգը, ուստի մենք պետք է պատրաստ լինենք հետ մղել ցանկացած սպառնալիք»,- նշել է նախարարը: