News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն ավարտվեց։

Այսօր՝ հուլիսի 3-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց գործում առկա գրավոր փաստաթղթերը։ Այնուհետեւ մեղադրող Հարություն Սարգսյանի միջնորդությամբ ներկայացվեցին նաեւ դեպքի օրը Հայկ Կյուրեղյանի գործածած, իրեղեն ապացույց համարվող գազաբալոնային ատրճանակը եւ չորս փամփուշտները։

Հայկ Կյուրեղյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը կրկին հայտարարեց, որ դատարանի դահլիճից իր պաշտպանյալին հեռացնելն անօրինականություն է եւ Կյուրեղյանի իրավունքների կոպիտ խախտում։

Պաշտպանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ Կյուրեղյանի կողմից լիազորված չէ նրա շահերը դատարանում պատշաճ ներկայացնելու համար։

Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հանրային պաշտպանին բացատրեց, որ ինքը ոչ թե լիազորվում է ամբաստանյալի ցանկությամբ, այլ օրենքով։ «Այլ բան է, որ դուք Հայկ Կյուրեղյանի ցանկությունը օրենքից վեր եք դասում»,- ասաց դատավորը։

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը դատարանի որոշմամբ՝ 10 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից, դատարանի նկատմամբ անհարգալից պահվածք դրսեւորելու պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստին՝ հուլիսի 21-ին, մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Հարություն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ