Մեծ Բրիտանիայում բջջային կապի խոշորագույն օպերատոր EE-ն 1 մլն ֆունտով տուգանվել է՝ բաժանորդների բողոքները գրանցելու կարգը խախտելու համար:
Ofcom բրիտանական կարգավորող համակարգի ներկայացուցչի խոսքով՝ օպերատորը որոշ բաժանորդների տեղյակ չի պահել այն մասին, որ նրանք իրավունք ունեն դիմել երրորդ մարմնին այն դեպքում, եթե գոհ չեն մնում ընկերության ծառայություններից:
Մեծ Բրիտանիայում գործող օրենքների համաձայն՝ օպերատորը պետք է գրավոր կերպով տեղյակ պահի բաժանորդներին այն մասին, որ նրանք նման իրավունք ունեն, բայց EE-ն 2011-2014թթ. ընթացքում դա չի արել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը: